Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում
05.10.2020 | 21:22

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որ Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Սաիդ Ղաթիբզադեն, ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները, ասել է, որ Թեհրանը փորձում է կապ պահպանել Երևանի, Բաքվի և տարածաշրջանային այլ դերակատաների հետ, որ վերջ դնի պատերազմին: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև բազմամյա վեճի ռազմական լուծումն անհնարին է՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն զինված բախումները և քաղաքական բանակցություններ սկսեն։ «Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան պատերազմի և բռնության շարունակումից»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ